ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵԱՀԿ դիտորդներին առևանգել են ռուսամետ անջատողականները

ԵԱՀԿ դիտորդներին առևանգել են ռուսամետ անջատողականները
28.05.2014 | 12:19

Դանիայի առևտրի և զարգացման նախարարը հայտարարել է, որ Դոնեցկում անհետացած ԵԱՀԿ չորս դիտորդները, որոնց թվում կա մեկ դանիացի, պահվում են ռուսամետ անջատողականների կողմից: Մոնիթորինգային առաքելության խմբի հետ կապն ընդհատվել է երկուշաբթի, տեղական ժամանակով` 18:00-ին մոտ: «Ես հաստատում եմ, որ Դանիայի քաղաքացին, ով ԵԱՀԿ-ում աշխատում է որպես դիտորդ, համաձայն մեր տվյալների, երեք այլ դիտորդների հետ երեկ ձերբակալվել է զինված անջատողականների կողմից ՈՒկրաինայում»,-հայտարարել է նախարար Մոգենս Յենսենը: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր և Էստոնիայի արտգործնախարարությունը, որի ներկայացուցիչը նույնպես կորած դիտորդական խմբի մեջ է:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ